Armenian text to speach

Իրանը Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի համար պարտական է իր մեծ ազգին. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսրայելական ռեժիմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Իրանի մեծ ազգի դիմադրության, միասնության և համերաշխության շնորհիվ:

Ազգին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ սիոնիստական ռեժիմի դեմ հաջողությունը ձեռք է բերվել ժողովրդի անսասանության և դիմադրության արդյունքում:

«Այս ժամանակահատվածում ազգի միասնությունը, խաղաղությունն ու համերաշխությունն իրենց արդյունքը տվեցին», – ասել է նա՝ ավելացնելով, որ այս պատմական հաղթանակի ողջ փառքը պատկանում է Իրանի մեծ ազգին:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական ռեժիմի հարձակաման արդյունքում զոհվել է 606 և վիրավորել 1,342 իրանցի: Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք էին, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ:

Անի Վարդանյան




Լրահոս