«Բորուսիան» անցավ եզրափակիչ. Մխիթարյանը լավագույնն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիան» անցավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Երեկ կիսաեզրափակչի խաղում դորտմունդյան թիմը հաղթեց «Վոլֆսբուրգին» 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շատ պարբերականներ Մխիթարյանին երեկվա խաղում ճանաչել են լավագույնը: Խաղին անդրադարձել է նաև դորտմունդյան թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով նշել էր, թե իրենց բախտը բերեց այս խաղում:

«Նրանք լավ հնարավորություններ ունեին։ Ուրախ ենք, որ դուրս ենք եկել եզրափակիչ»,- ասել է Կլոպը:




Լրահոս