ԲՀԿ-ն փակ հանդիպումներ է ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

ԲՀԿ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, սակայն այլ մանրամասներ չէր հաղորդվում:

Հանդիպման ընթացքի և քննարկված հարցերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով armlur.am-ը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով, սակայն, մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե հանդիպումը փակ է եղել, և ոչ ոք իրավասու չէ որևէ մանրամասն հաղորդել քննարկված հարցերից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս