ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը «լիովին դուրս է վերահսկողությունից», հաղորդում է Bloomberg-ը։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ «պետք է ինչ-որ բան անել»։
Այդ հայտարարությունն ընկալվել է իբրև Կիևի հետ փոխգործակցելու ԱՄՆ պատրաստակամության ազդանշան։





















































































