ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերջին մի քանի ամիսներին հաճախ է հյուրընկալվում մամուլի ակումբներում, հանրահավաքներ կազմակերպում Ազատության հրապարակում, երթերով անցնում Երևանի փողոցներով, որի ընթացքում առողջական պատճառներից ելնելով՝ իր թիմակիցներին ուղեկցում է «Գազելով»:
armlur.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը, խոսելով ասուլիսներին իր ակտիվ մասնակցությունից, ասաց, որ ինքը՝ որպես քաղաքակաան գործիչ, բնականաբար, պետք է պատասխանի առաջացած բոլոր հարցերին. «Ինձ հրավիրում են աուլիսների ու եթե ես չգնամ, դա կնշանակի, որ ես այլևս քաղաքական գործիչ չեմ, իսկ քանի դեռ հրավիրում են, նշանակում է՝ իմ աշխատանքային-քարոզչական նպատակներին հասնում եմ»:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ԱԻՄ առաջնորդը համոզված է, որ գրանցել է դրական տեղաշարժ. սկզբում ինքը մենակ էր, հետո իր շուրջը համախմբվեցին տասնյակ մարդիկ, իսկ վերջին հանրահավաքին նրանց թիվն անցավ հարյուրը. «Հանրահավաքներում ես փրկեցի ձեր բոլորիդ պատիվը, ցույց տվեցի, որ այս ազգն ունի նաև իր զգացածը, իր պատկերացրածը արտահայտելու կամք, վաղը դուք հանգիստ կարող եք ասել: Այո, ես տեսել եմ եվրոպական դրոշներով հայկական դրոշներին զուգահեռ մարդկային հավաքականություն»:
Ըստ մեր զուցակցի՝ վերջին ցույցերին իրեն հաջողվել է ապացուցել, որ առողջ գիտակցությամբ հայ մարդը կարող է արտահայտել իր կամքը. «Ցույցը նշանակում է ցույց տալ, իսկ ես դա իրականացրել եմ այդ ցույցը, ՄՄ օգտին որևէ ցույց չի եղել, բայց ԵՄ օգտին ես ցույցեր եմ արել»,-եզրափակեց նա: