Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և 18-ին։
◾️ Ալավերդի քաղաքում՝
✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 17-ին և19-ին,
✔ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 17-ին, 19-ին և 21-ին,
✔ Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ հունիսի 16-ին։
◾️ Գյումրի քաղաքում՝ հունիսի 17-ին,
◾️ Հրազդան քաղաքում՝ չի գերազանցել։




























