Մամուլն արդեն գրել է, որ Մասիս Մելքոնյանը հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո։ Ուշագրավ է, որ չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ, ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք նաև, որ Մասիս Մելքոնյանը ոչ թե նշանակվել է դատավոր, այլ այդ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով։ Մամուլը գրել էր, որ չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։
Հիշեցնենք նաև, որ, համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:
Ավելին, Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Եվ ահա այսօր էլ կքննի Բագրատ Սրբազանի կալապքի հարցը ու թերևս կանխատեսելի է, որ նա կբավարարի նախաքննական մարմնի որոշումը ու կկալանավորի Բագրատ Սրբազանին։
Քնար Մանուկյան





























