ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։
«Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, որի լիարժեք օգտագործումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։




























