Armenian text to speach

ԻՆՉ Է ՆՎԻՐԵԼ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի», ստացել է նվեր՝ սուրճի բաժակ՝ իր տակդիրով, 120 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

Այս թանկարժեք բաժակը Ալեն Սիմոնյանին նվիրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով հունիսի 5-ին պաշտոնական այցով Երեւան էր ժամանել։ Նա Հայաստանում էր հունիսի 5-6-ը։

Հարկ է նշել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր, որ օդանավակայանում անձամբ է դիմավորելու Վալենտինա Մատվիենկոյին։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը,
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը,
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով, կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով,
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

 

 

 

 

 

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր բարերար Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Արարատ-Արմենիա» ֆուբոլային ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին՝ պարզելու համար նրա դիրքորոշումը հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ` ա. խնդրում ենք հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք Դուք երեկ ներկա եք եղել դատարանի շենքի բակի հավաքին՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, բ. ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեր թիմի հովանավորների ընտանիքի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերերի կողմից քննարկվում է թիմի գործունեության դադարեցման հարցը՝ պայմանավորված Կարապետյանների բիզնես գործունեության նկատմամբ պետական մարմինների հետապնդումներով: Սակայն վերջինս հայտնեց, որ մեկնաբանելու բան չունի եւ զբաղված է։ Նշեց, որ իր հետ կապ հաստատենք կես ժամ անց, եթե նպատակահարմար գտնի, կպատասխանի մեր հարցերին։ Մոտ կես ժամ անց մենք նորից փորձեցինք կապ հաստատել Գալստյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Մենք նաեւ դրան զուգահեռ՝ պաշտոնական հարցում ենք ուղարկել, որպեսզի ստանանք նրանից մեկնաբանություն։

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք  ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։ Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։ Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում: Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։ Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն  բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու  նպատակով։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ:  Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց՝ Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է, ու իմաստ չկա խառնվելու պրոցեսին: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները շատ զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս: Իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված, հստակ գործողություններ են ակնկալում, քանի որ շուրջ 5 տարի է՝ իշխանությունները նրանց խաբում են:

 




Լրահոս