Աստրախանում կործանվել է Յակ-130 ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստրախանի մարզում կործանվել է Յակ-130 ինքնաթիռը: Աղետը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ախտուբինսկից 25 կմ հարավ-արևելք:

Պլանային մարզաուսումնական թռիչքի ընթացքում` վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի երկու օդաչուները ստիպված են եղել շտապ լքել ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը որոշում է կայացրել աղետի պատճառով Յակ-130 ինքնաթիռների թռիչքները կասեցնելու մասին:

Ինքնաթիռի անկման պատճառն առաժմ ուսումնասիրվում է:

РИА Новости-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ շարքից դուրս է եկել ինքնաթիռի շարժիչը, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը չի հաստատվել:

Նշենք, որ Յակ-130-ը ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ստեղծված առաջին լիովին նոր ինքնաթիռն է: Այս թեթև գրոհայինը ստեղծվել է Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոյի կողմից, և 2012-ից նախատեսվում էր տարեկան 100 նման մեքենա արտադրել:




Լրահոս