
Իրանի Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավար Հոսեին Քերմանփուրը X սոցիալական հարթակում հայտնել է, որ իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 627 մարդ և վիրավորվել 4,870 մարդ:
Զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Թեհրանում և արևմտյան Քերմանշահ նահանգում:
Զոհերի թվով հաջորդ տեղերում են Սպահան, Մարքազի, Արևելյան Ադրբեջան, Համադան, Զանջան և Գիլան նահանգները:
Քերմանփուրի խոսքով՝
• Զոհերի 86.1%-ը մահացել է հարվածների վայրում:
• 13.9%-ը՝ հիվանդանոց տեղափոխման ճանապարհին կամ ժամանելուց հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հանկարծակի պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ թիրախավորելով բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների, ինչպես նաև ռմբակոծելով միջուկային, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը Թեհրանում և այլ նահանգներում:
Անի Վարդանյան