Armenian text to speach

Լիբանանահայ նախկին նախարար Ջորջ Փուչիկյանի բնակարանում խուզարկություն են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբանանահայ  նախկին նախարար Ջորջ Փուչիկյանի բնակարանում երեկ երկրի իրավապահները խուզարկություն են կատարել, գրում է «Արևելքը»։

Հաղորդվում է, որ խուզարկություններ են կատարվել նաև Փուչիկյանի ղեկավարած Ճարտարարվեստի և արդյունաբերության նախարարության կարևոր պաշտոնյաների  բնակարաններում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև նախկին նախարարի գրասենյակի պատասխանատու  Լևոն Քյուրիմյանը։

Փուչիկյանը նաև  հարցաքննության է կանչվել, բայց առողջական խնդրի պատճառով չի ներկայացել։ Առաջիկա շաբաթ  այս  թղթածրարի  առթիվ կարեւոր  զարգացումներ  են սպասվում։




Լրահոս