Armenian text to speach

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքել. Սթիվ Ուիթքոֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, հույս ունի , որ ԱՄՆ-ը Իրանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կկնքի, սակայն ընդգծել է, որ Իրանը չի կարող ունենալ ուրանի հարստացման ծրագիր:

«Ուրանի հարստացումը կարմիր գիծ է », – CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ուիթքոֆը:

«Այժմ խնդիրն այն է, թե ինչպես կառուցենք քաղաքացիական միջուկային ծրագիր առանց հարստացման, ինչպես ԱՄԷ-ում և շատ այլ երկրներում է»:

Նա նշել է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային նախագիծ պետք է լինի խիստ վերահսկողության ներքո, և ԱՄՆ-ն ցանկանում է մասնակցել դրան: «Իրանցիները համաձայն են խիստ վերահսկողության հետ. մենք քննարկել ենք դա: Հուսով եմ, եթե նրանք թաքցնելու բան չունեն, ապա խնդիր չեն ունենա խիստ վերահսկողության հետ»:

Անդրադառնալով նախագահ Թրամփի վերջերս կայացրած որոշմանը՝ թույլատրել Իրանին նավթ վաճառել Չինաստանին, Ուիթքոֆն հայտնել է. «Սա ազդանշան էր չինացիներին, որ մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ: Հուսով եմ, որ դա կդառնա նաև ազդանշան իրանցիների համար»:

Անի Վարդանյան




Լրահոս