ԱԷՄԳ-ն դեռ պատասխան չի ստացել Իրանից միջուկային օբյեկտների ստուգումները վերսկսելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը դեռևս պատասխան չի ստացել Իրանից միջուկային օբյեկտների ստուգումները վերսկսելու վերաբերյալ:

«Գործակալության ներկայությունն Իրանում բարի կամքի դրսևորում չէ, այլ միջազգային պարտավորություն, քանի որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է», – հայտնել է Գրոսին Radio France International-ին:

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քվեարկել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմնի հետ համագործակցությունը կասեցնելու օգտին: Այս որոշումը պետք է վավերացվի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին իր անդամակցությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո:

«Մեր միջուկային օբյեկտների վրա հարձակումն անշուշտ լուրջ և խորը հետևանքներ կունենա Իրանի հետագա որոշումների վրա», – հավելել է Արաղչին:




Լրահոս