Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնող-երեխա կապը կտրվել է․ հոգեբանի զգուշացումը և թմրանյութերին հասնելու ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր համաժողովը 1987 թվականի դեկտեմբերի 7-ին հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։

Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ թմրամիջոց է օգտագործում։ Նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են: Թմրամիջոցների օգտագործումն ու դրանց ապօրինի շրջանառությունը սպառնում են ոչ միայն բնակչության առողջությանը, այլև համընդհանուր կայունությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայաստանում այս մահաբեր ախտի դեմ պայքարի առաջնագծում քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունն է, որի գործունեության ուղղություններն են թմրաբիզնեսի դեմ պայքարը, սինթետիկ թմրամիջոցների պատրաստման և անօրինական շրջանառության դեմ պայքարը, բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարը: Յուրաքանչյուր ուղղությամբ առանձնահատուկ աշխատանք է կատարվում։ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները հսկողություն են իրականացնում Հայաստան ներմուծվող և արտահանվող, ինչպես և մեր երկրում պրեկուրսոր հանդիսացող քիմիական նյութերի առուվաճառքի նկատմամբ։ Նաև հետևում են, որ նշված նյութերը պահպանվեն օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան պայմաններում:

Այս ամենի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է հոգեբան Արմինե Հովհաննիսյանի հետ։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս