Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի հարավ. ուկրաինացի ադմիրալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ներխուժումը հարավային Ուկրաինա տեղի ունեցավ: Այս մասին սոցցանցի իր կայքում հայտարարել է Ուկրաինայի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ ադմիրալ Իգոր Կաբանենկոն:

«Սլավյանսկում և Կրասնի Լիմանում անջատողականներ չկան: Այնտեղ գործում են ռազմական հետախուզա-դիվերսանտական ստորաբաժանումներ: Ձեռագիրը հստակ է: Նրանք «օգնում են» անջատողականներին համապատասխան իրադրություն ստեղծել:

Պետք է հռետորական հարց տալ. արդյոք դա կշարունակվի և կտարածվի, և ի՞նչ անի այդ իրավիճակում իշխանությունը», – գրել է Կաբանենկոն:

Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզում անջատողական կարգախոսների ներքո հանդես եկողների թվում, լրատվամիջոցների տվյալներով, կան մարդիկ, ում հանդերձանքը և պահվածքը հիշեցնում են Ղրիմի «կանանչ մարդուկներին» (ռուսաստանյան զինծառայողներ առանց ճանաչման նշանների), իսկ ոմանք էլ իրենց կոչում են «Ղրիմի ինքնապաշտպանության» անդամներ. գրում է wow-impulse.ru-ն:




Լրահոս