Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր հայտնաբերվել է ռուսական “Սպեցմոստոտրեստ” ընկերության (պատկանում է “Ռուսաստանի երկաթուղիներ” ընկերությունների խմբին) փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դին։ 50–ամյա գործարարի մարմինը հայտնաբերվել է իր բնակարանի մոտ։Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն թե որն է եղել ինքնասպանության դրդապատճառը, չի հաղորդվում։ Իսկ ռուսական Lifenews.ru կայքը հաղորդում է, որ Ավագյանցն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանի միջոցով: Գործարարի մարմինն առաջինը նրա կինն է հայտնաբերել՝ տան մոտ եւ շտապ օգնություն է կանչել, նրա կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։ Գործարարի կինը ասել է, որ նա վերջերս անընդհատ ինքնասպանության դիմելու մասին է խոսել,քանի որ գործերում անհաջողությունների է մատնվել:Ավագյանցի գործընկերները, սակայն, դժվարացել են ենթադրել, թե ինչը կարող էր գործարարին ինքնասպանության դրդել։ Նրանց խոսքով՝ Ավագյանցը շատ ադեկվատ մարդ էր եւ երբեք կյանքից չէր դժգոհում:
Հայ գործարար է ինքնասպան եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ