Armenian text to speach

Քաղցկեղով հիվանդ ակտիվիստ Աղվան Արշակյանը կալանավորվածների թվում. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ երեկոյան ոստիկանության կողմից ձերբակալված և մինչ այս պահը անազատության մեջ գտնվող քաղաքացիների շարքում է նաև քաղաքացիական ակտիվիստ Աղվան Արշակյանը։ Նրան մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ։ Սակայն նույնիսկ խուզարկության արդյունքում իրավապահները նրա մոտ որևէ զենք կամ զինամթերք չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, Աղվան Արշակյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

Սա առաջին դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հոկտեմբերից սկսած Աղվան Արշակյանը մի քանի անգամ դարձել է ապօրինի ձերբակալությունների և անհիմն մեղադրանքների թիրախ։

Աղվան Արշակյանի կալանավորման վերաբերյալ առավել մտահոգիչ հանգամանքը նրա առողջական վիճակն է։ Ակտիվիստը քաղցկեղով է հիվանդ և կարիք ունի շարունակական բժշկական վերահսկողության։ Իրավապաշտպանները ահազանգում են, որ այս պայմաններում նրա կալանավորումը լուրջ վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։

Արշակյանի հարազատները և ընկերները պնդում են՝ սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր գործունեության համար։

Անահիտ Պետրոսյան




Լրահոս