«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ ՀՀԿ-ն անգամ մի գրամ վստահություն չունի հասարակության մոտ:
Ըստ նրա` ՀՀ-ում ստեղծված են այնպիսի անտանելի պայմաններ, որ ժողովուրդն արտաքսվում է սեփական երկրից:
«Սա էմիգրացիա չէ, սա դեպորտացիա է: Իսկ ՀՀԿ-ն իրեն հայտարարել է այդ դեպորտացիայի հիմնական գործիք: Այսօր քաղաքական այն ուժը, որը կմտնի գործարքի մեջ ՀՀԿ-ի հետ, նա մասն է կազմելու հայերից երկրի դեպորտացիայի»,- ասաց Մանուչարյանը:
Եվս երկու փաստարկ մատնանշեց Մանուչարյանը` ո՞վ Հայաստանին պարտադրեց այն փաստաթուղթը, որ Ադրբեջանից Հայաստան եկած փախստականները չեն կարող բնակվել ազատագրված տարածքներում, ո՞վ էր առաջ քաշում Մեղրիի տարբերակը:
«Այս հարցերի պատասխանը թաքցնում է երկրից Հանրապետական կուսակցությունը` կատարելով ևս մի հանցագործություն՝ մտնելով անդադար գործարքների մեջ: Սա արդեն անթույլատրելի է, և սրա վերջը պետք է տրվի»,- ասաց Մանուչարյանը:
«Ո՞վ պետք է դրա վերջը»,- հետաքրքրվեց armlur.am-ը:
«Լավ հարց էր: Դա պետք է անի հայ ժողովուրդը»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
Սոնա Դավթյան