
Հունիսի 24-ին, Բաղրամյան-Օրբելի հատվածում տեղի ունեցավ «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով Հայաստանում առաջին, բացառիկ թաղամասի շինարարության մեկնարկը։
«Մեզ համար սա իսկապես բավական տևական նախապատրաստական աշխատանքների արդյունք է։ Հաշվի առնելով այն, որ նախագիծն իսկապես աննախադեպ է, շատ հարցերում նախորդող փորձ կամ օրինակ չկա, շինարարական թույլտվությունը ստանալը և Հայաստանում գործող ու համաշխարհային ամենաբարձր նորմերին համապատասխան գործընթացները կազմակերպելը կարևոր արդյունք է մեզ համար։
Մենք ոչ միայն նոր նախագծի մեկնարկն ենք այսօր նշում, այլ նաև բոլորովին նոր մոտեցում ենք բերում Հայաստանի քաղաքաշինության ոլորտ»,- ասաց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։
Ինչպես արդեն հայտարարվել է, Skyline նախագծի մշակման ու կառուցման ողջ ընթացքում ներգրավված են միջազգային ամենահեղինակավոր ընկերությունները։ Տարածքի դիզայնի և ֆասադների պատասխանատուն նյու-յորքյան Laguarda Low ընկերությունն է, կոնստրուկցիայի և բարձրահարկ շենքերի ինժեներիան հեղինակելու է անգլիական Arup ընկերությունը, իսկ բնակարանների ներքին հարդարման դիզայնն իրականացնելու է 1508 London դիզայն-ստոդիոն։
Քաղաքաշինական նոր պատկերացումների, Երևանի միջավայրի փոփոխության ու ճարտարապետական նոր առաջարկների մասին ուղերձն ընթերցեց «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։
«2025 թվականի հունիսի 24-ին մենք հավաքվել ենք Երևանի սրտում՝ դնելու մի նախագծի հիմքը, որն ավելին է, քան պարզապես շենքերի ու պատերի համադրություն։ Այսօր մենք հիմք ենք դնում ապագային, որն ունի տեսլական, նպատակ և հոգի։ Skyline-ը պարզապես թաղամաս չէ։ Այն նոր շունչ է տալիս Երևանյան կյանքին ու ճարտարապետությանը»,- գրված էր ուղերձում։ Այն տեղադրվեց ու շինության հիմքում «Ռենշինի» հիմնադիրների՝ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։
«Այս նախագիծը մեզ համար իսկապես շատ կարևոր է։
Այն բոլորովին նոր ապրելակերպ, ոճ ու կյանքի որակ է բերելու մեր քաղաք»,- ասաց «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։
Արարողությանը ներկա էր նաև Skyline-ի առաջին գնորդը։ Նարինե Աթյանը «Ռենշինի» կողմից ստեղծվող գույքն առաջին հերթին՝ որպես ներդրում է դիտարկում։ Նրա խոսքով՝ սա «Ռենշինի» հերթական նախագիծն է, որտեղ ինքը և հավատարիմ ներդրողների մի մեծ խումբ ներդում է կատարում։ ««Ռենշինի» ցանկացած հաջորդ նախագիծ այս 20 տարվա ընթացքում գերազանցում է նախորդին։ Այնպես որ Skyline-ում բնակարանը ձեռք բերելն ինձ համար սպասված ներդրում է, նաև հնարավորություն է ապրել Հայաստանից դուրս՝ Երևանում»,- ասաց նա։
Շինարարության մեկնարկով նոր թափ է հաղորդվում նաև վաճառքի գործընթացին։ Նախագծի բնակարանները հնարավոր է ձեռք բերել արդեն այսօր՝ նաև հիփոթեքային վարկով։
Skyline-ը Հայաստանում առաջին «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով մշակված և իրականացվող քաղաքաշինական նախագիծն է։ Թաղամասում նախատեսվում է 5 35 հարկանի երկնաքերեր, հասարակական տարածքներ՝ սրճարաններ, ռեստորաններ, կլինիկա, միջազգային դպրոց, մարզադահլիճը, ընդարձակ կանաչ գոտիներ և այլն։ Նախագիծն իրականացնում է «Ռենշին» ընկերությունը՝ միջազգային առաջատար, հեղինակավոր Laguarda Low, Arup, 1508 London ընկերությունների մասնակցությամբ՝ ժամանակակից միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան։
«Ռենշինը» քաղաքաշինական, ներդրումային ընկերություն է Հայաստանում: Ընկերությունն իրականացնում է կառուցապատման ոլորտի տպավորիչ նախագծեր, որոնք ձևավորում են ժամանակից կյանքի ռիթմին համահունչ ապրելակերպ, թելադրում են նոր կյանքի որակ, չափանիշներ և մոտեցումներ՝ անշարժ գույքի ոլորտում։ «Ռենշին» ընկերությունը հիմնադրվել է 2001-ին և ակտիվորեն ներգրավվել Հայաստանի անշարժ գույքի շուկայի ձևավորման գործընթացում։ Ընկերության յուրաքանչյուր հաջորդ նախագիծ գերազանցում է նախորդին՝ խթանելով քաղաքակիրթ և միջազգային ստանդարտներին համապատասխան անշարժ գույքի շուկայի զարգացումը։ Ընկերության գործունեության հիմքն են ոլորտի լավագույն մասնագետները, նաև միջազգային գիտելիքի, ստանդարտների ներդրումը Հայաստանի կառուցապատման ոլորտում։