Armenian text to speach

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին փոփոխել Սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագրի կնքման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանը կրկին հորդորում և սպառնում է Հայաստանին փոփոխել Սահմանադրությունը, խաղաղության պայմանագրի կնքման համար:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը հայտարարել է, որ սահմանադրական խոչընդոտները դարձել են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հիմնական արգելքը:

El Mundo-ին տված հարցազրույցում Ամիրբայովը նշել է, որ «բոլոր հոդվածները համաձայնեցված են», սակայն «պայմանագրի ստորագրմանը խանգարում է այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրությունը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը»:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական կողմը փոփոխի իր Սահմանադրությունը՝ համապատասխանեցնելով համաձայնագրին», – ասել է Ամիրբայովը:

Չնայած առկա տարաձայնություններին, Ամիրբայովը նշել է , որ բանակցություններում առաջընթաց կա: «Կարծում եմ, որ եթե նայենք կատարված ողջ աշխատանքին, Հայաստանը և Ադրբեջանը երկար ճանապարհ են անցել: Հետևաբար, հույս ունենք, որ հայկական կողմը քաղաքական կամք կցուցաբերի մնացած երկու հարցերը լուծելու համար»:

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցի վերաբերյալ Ամիրբայովն հավելել է. «Հայաստանից լսում ենք, որ նրանք պլանավորում են նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնել հաջորդ տարի, կարծում եմ՝ 2026 թվականի հունիսյան ընտրություններից հետո»: Նա ավելացրել է, որ «մենք կիսում ենք նրանց մտահոգությունները, ովքեր կարծում են, որ սա չափազանց երկար ժամանակ է սպասելու համար»:

Անի Վարդանյան




Լրահոս