Մեռա դիմում գրելով. Քաղաքացին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես՝ Արսեն Մերուժանի Դավթյանս, դիմում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին: Նախ՝ հիշեցնեմ, որ 2019 թվականին Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում պատահական հանդիպել եմ Ձեզ, պարոն Փաշինյան: Հորս հետ միասին՝ մոտեցել եմ Ձեզ և ներկայացրել, թե ինչ ծայրահեղ ծանր վիճակում ենք գտնվում ու խնդրել ենք Ձեզանից աջակցություն: Ի պատասխան մեզ՝ դուք էլ պատասխանել եք՝ անպայման: Զարմացել եք, որ մեքենայի մեջ ենք ապրում ու ասացիք, որ գանք դիմում գրենք, ինչից հետո մեզ աջակցություն կտրամադրեք: Մենք մեր դիմումը գրեցինք, բայց առ այսօր մենք պատասխան չստացանք: Քանի անգամ դիմում եմ գրել, ձեր աշխատողներն ասում են՝ պարոն Փաշինյանը չի կարդում: Ո՞ւմ գրեմ
հիմա:

Նորից դիմում եմ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, դիմում եմ Ձեզ հարգելի՛ բարերարներ, ես ապրում եմ ծայրահեղ ծանր պայմաններում, հայրս այդ պայմանների պատճառով մահացավ:

Ապրում էինք մեքենայի մեջ, հիմա տեղափոխվել եմ վարձով բնակարան, բայց, քանի որ տան վարձը չեմ կարողանում վճարել, տանտերն ուզում է ինձ հանել տնից: Ես նորից կհայտնվեմ դրսում, հիմա այդ մեքենան էլ չկա, որ իմանամ տեղ ունեմ մնալու:

Ուզում եմ տեղեկացնել նաև այն, որ 2019 թվականին խաբվել եմ ընկերոջս կողմից:

Ընկերս ինձ Կրասնոդարում աշխատանք առաջարկեց և խոստացավ, որ ամեն ինչ կանի, ես վաճառեցի իմ վերջին ունեցվածքը և 1700 դոլար տվեցի նրան, սակայն ինձ խաբեցին: Ինչքան բողոքեցի, ոչ մեկ ինձ չլսեց:

Դիմել եմ անձամբ Ձեզ, պարոն Փաշինյան, ասացիք նամակ գրեմ. մեռա դիմում գրելով: Հիմա բաց նամակով կրկին դիմում եմ Ձեզ, հայրս սոցիալական ծանր պայմանների պատճառով, չկարողացավ բուժում ստանալ ու մահացավ, հիմա կրկին դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով ձեր աջակցությունը: Օգնեք ինձ, ինչով կարող եք: Թողնում եմ նաև իմ հաշվեհամարը.

VTB 16051027223200
Նախապես՝ շնորհակալ եմ»։




Լրահոս