
Դեկտեմբերի 7-ին` ժ. 05.24-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ այրվում է Ուրալ-375 մակնիշի 5571 Շ պետհամարանիշով ավտոմեքենան, որում իրականացվում էր հերթապահություն:Հրդեհը մեկուսացվել է ժ. 06.09-ին, մարվել` 06.47-ին:Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: