Փաշինյանը պատրաստվում է իր իսկ խոսքերով ասած «պոռնկաբարո» վիդո հրապարակել. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանի թիմին բանտերը լցնելուց հետո անգամ չի հանդարտվել:

ArmLur.am-ի ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը պատրաստվում է մեկուսացնել իրեն սուր քննադատություններով աչքի ընկած արքեպիսկոպոս Արշակ Սրբազանին. իրավապահները կգնան նրա ետևից:

Իշխանությունն արդեն որոշում ունի, որ հաջորդ կալանավորումները լինելու են Վեհափառի կողքին կանգնած սրբազան հայրերի շարքից:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ունի տեսանյութեր և անգամ պատրատվում է իր իսկ խոսքերով ասած «պոռնկաբարո» վիդեո հրապարակել Սրբազան հայրերից մեկի անձնական կյանքից:

Մի խոսքով, առաջիկայում իշխանական ռեպրեսան ակտիվանալու է դեպի Վեհափառի մտերիմներ:

Այնուհետև կանցնեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին իշխանությունը նպատակ ունի ճնշելով գահընկեց անել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս