
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է 2026 ֆինանսական տարում 3.4 միլիարդ դոլար ծախսել ապագա նոր սերնդի F-47 կործանիչ ինքնաթիռի ստեղծման վրա։
Այս մասին հայտարարել է Պենտագոնը։
«Մենք ռազմավարական որոշում կայացրինք ամբողջությամբ ներդնել F-47-ը՝ խնդրելով 3.4 միլիարդ դոլար այս ծրագրի համար», – լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան։