
Այս պահին ԱԺ-ում ընթանում է ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումը:
Հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցում են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից էլ՝ Թևան Պողոսյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվելու են քառյակի հետագա անելիքները, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կլինի միայն նիստի ավարտից հետո:
Նաիրա Հովհաննիսյան