
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Իրավապահները նշել են, որ առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում։
Ինչու են իրավապահները մտել Շիրակի թեմի առաջնորդարան. փնտրում են Արքեպիսկոպոս Աջապահյանին, որ ձերբակալեն. ինչո՞ւ
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերահաստատել էր ռազմական հեղաշրջում անելու իր կոչը, որը նա բազմաթիվ անգամներ արել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
ArmLur.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազությանը, թե այս կոչի վերաբերյալ կա, արդյոք, նախաձեռնված վարույթ և ստացանք հետևյալ պատասխանը․
«Երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել»․- ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանում։
Հայտնում են նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։