Armenian text to speach

Ինչու են իրավապահները մտել Շիրակի թեմի առաջնորդարան. փնտրում են արքեպիսկոպոս Աջապահյանին, որ ձերբակալեն. ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերահաստատել էր ռազմական հեղաշրջում անելու իր կոչը, որը նա բազմաթիվ անգամներ արել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազությանը, թե այս կոչի վերաբերյալ կա, արդյոք, նախաձեռնված վարույթ և ստացանք հետևյալ պատասխանը․

«Երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել»․- ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանում։

Հայտնում են նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Քնար Մանուկյան




Լրահոս