ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները որոշում ունեն կալանավորել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները որոշում ունեն Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորելու մասով։

Երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել»․- երեկ այս մասին հայտնել էր ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արքեպիսկոպոս Աջապահյանը վերահաստատել էր ռազմական հեղաշրջում անելու իր կոչը, որը նա բազմաթիվ անգամներ արել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Միքայել Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին:

Քնար Մանուկյան




Լրահոս