
Վաշինգտոնն ու ԵՄ-ն պատրաստվում են ուժեղացնել ճնշումը Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ: Այս խոստումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տվել է Բելառուսի մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ հանդիպմանը: “Ընդհանրապես անհասկանալի է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի պահվածքը: Մենք բոլորս շահագրգիռ ենք խոսել ավելի անկեղծ”,- հայտարարել է Քլինթոնն ի պատասխան ընդդիմադիրների բողոքների, թե իրենց մի շարք համախոհներ գտնվում են ազատազրկման մեջ: