
Առավոտյան զբոսանք ունեցանք Սրբազան Հոր՝ Աջապահյանի հետ, այս պահին տեղեկացված է, որ առաջնորդարանում, տեղի են ունենում ինչ-որ գործողություններ, որի մասին տեղեկացված չի եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան եթերում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Սրբազան Հայրն անցավ իր պարտականությունների կատարմանը, քահայանական ժողով է Էջմիածնում, որին մասնակցում է Միքայել Սրբազանը»,- ասել է նա:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ինչ-որ իրավապահ է հարցրել Սրբազան հորը: «Փորձում եմ գտնել՝ ով է հարցրել: Այս պահին շատ ավելի վաղ պլանավորված քահանայական ժողովն է իրականանում, մենք գտնվում ենք Մայր Աթոռի տարածքում»,- հայտնել է նա: