Արթուր Բաղդասարյանը հրաժարակա՞ն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԽ քարտուղար և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, ով ասաց, թե լուրը չի համապատասխանում իրականությանը, և Արթուր Բաղդասարյանը հրաժարական չի տվել:

Նա մեզ հետ զրույցի ընթացքում նաև հավելեց, թե այս պահին ՕԵԿ անդամներից ոչ մեկ հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ էլ կքննարկվի կոալիցիայում մնալ-չմնալու հարցը, իսկ մինչ այդ ՕԵԿ-ական պաշտոնյաները շարունակում են բազմած մնալ իրենց տաքուկ աթոռներին:

Վերջին պաշտոնաթողությունները մեծացրել են ՕԵԿ վերնախավի ախորժակը, ու հիմա նրանք կա՛մ ավելի շատ պորտֆելներ են ակնկալում, կա՛մ սպառնում են լքել կոալիցիան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս