Դավիթ Քոչարյանը դեռ 15 օր ժամանակ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն անցած շաբաթվա վերջին ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի կողմից ստացել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը, սակայն այն դեռևս չի ուղարկվել ԿԸՀ:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ով հավելեց, որ գոյություն ունի հատուկ ընթացակարգ, որով էլ կատարվելու է հրաժարականի դիմումի հաստատումը:

«ԱԺ առաջիկա նիստի ընթացքում պետք է ընթերցվի հրաժարականի մասին դիմումը, այնուհետև պատգամավորին տրվելու է 15 օր ժամկետ, և եթե այդ ընթացքում պատգամավորը հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի հաստատված», – պարզաբանեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս