Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ պետդումայի նիստին է ներկայացել ռազմական համազգեստով և մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում կատարվող դեպքերի համար. գրում է Украинская правда թերթը:
«Ինչո՞ւ եմ ես հագել այս համազգեստը, որն օրենքով իրավունք ունեմ կրել որպես գնդապետ: Որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես է զգեստափոխվել Կիևի ռազմական խունտան: Ե՛վ Տուրչինովը, և՛ մյուս նախկին քաղաքացիականները նրանց բոլորին համազգեստ են տվել», – լրագրողներին հայտարարել է նա:
Ժիրինովսկու խոսքով՝ նրանք նաև խոսում են ռազմական տեղնիկայի` տանկերի, զրահամեքենաների, ինքնաթիռների, ուղղաթիռների օգտագործման մասին:
«Ահա թե ինչի համար է ստեղծվել Մայդանը, ոչ թե կոռուպցիայի հետ պայքարի կամ իշխանության փոփոխության: Մայդանը կազմակերպել է ԱՄՆ-ն, որպեսզի սկսվի այն, ինչ սկսվել է նախորդ գիշեր: Որպեսզի Եվրոպայում սկսի վառոդի հոտ գալ, որպեսզի այդ քողի տակ հնարավոր լինի կտրուկ ավելացնել բյուջեն»,- համարում է նա:
Ժիրինովսկին անվանել է ԱՄՆ-ն «ավազակների երկիր», որն Ուկրաինայի արևելքում հակամարտության սադրիչն է: Նա հաըտարարել է, որ Ուկրաինայից հետո ԱՄՆ կհարձակվի Ռուսաստանի վրա: