Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այցի շրջանակներում նա իր գլխավորած պատվիրակության հետ մասնակցել է Ստամբուլում անցկացվող «Խաղաղության պաշտպան – 2025» միջազգային զորավարժություններին:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքի հրավերով Վելիևը ժամանել է Ստամբուլ:
Ադրբեջանական պատվիրակությունը նախ դիտարկելու է Ստամբուլում անցկացվող «Խաղաղության պաշտպան – 2025» բազմազգ զորավարժությունը անցկացնել, այնուհետև մեկնելու է Կոնիա՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ – 2025» միջազգային զինվորական զորավարժության Բարձր մակարդակի դիտորդների օրվան:
«Խաղաղության պաշտպան – 2025» զորավարժություններին մասնակցում են 17 երկրից 360 զինծառայող:
Անի Վարդանյան


























































































