Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է շուրջ 21 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս