Այսօր տեղի կունենա Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը:
Sport.express.ru-ն խաղից առաջ ներկայացրել է թիմերի պատրաստվածությունը տվյալ խաղին:
Այսօր «Ռեալ»-ին չի կարող օգնել Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն շատ լավ մարզավիճակում է գտնվում Դի Մարիան: Նա, անկասկած, համարվում է վերջին ամսվա ամենալավ ֆուտբոլիստը:
«Բարսելոնան» նույնպես լուրջ կադրային խնդիրներ ունի: Կենտրոնական պաշտպանների գծում նրանք լուրջ խնդիրներ ունեն. միաժամանակ վնասվածք ունեն Պիկեն, Բարտրան և Պույոլը:
Կայքը նշում է նաև, թե արգենտինացի մարզիչ Մարտինոյի ճակատագիրը կարծես որոշված է, և հաջորդ մրցաշրջանում նա այլևս «Բարսայում» չի լինի: Եթե նույնիսկ «Բարսելոնային» հաջողվի նվաճել չեմպիոնի տիտղոսը, դա չի փրկի արգենտինացուն:
Անդրադառնանք մի քանի ֆուտբոլիստների ցուցանիշներին: «Բարսելոնան» եզրափակչի ճանապարհին հաղթել է 7 խաղ, մեկ ոչ ոքի, խփել՝ 25 գոլ, բաց թողել՝ 4-ը: Մադրիդցիների ավագ Իկեր Կասիլյասը բաց չի թսղել ոչ մի գոլ 720 րոպեի ընթացքում: Խաղի հերոս դառնալու հավանականությունը դարպասապահի մոտ մեծ է: