Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն` Պուտինի վախերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար բացակայությունից հետո տեղեկատվական տարածքում հայտնված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների շարժառիթների մասին:

Ոչ պետական «Громадськое ТВ» հեռուստատեսության եթերում նրա ելույթի մասին գրել է «Украинская правда» թերթը: Եթերի ժամանակ նախկին նախագահը փորձել է վերլուծել Պուտինի գործողությունները Ղրիմում:

Յուշչենկոյի կարծիքով՝ ռուսաստանյան նախագահն այնքան էլ անվախ չէ, ինչպես կարող է թվալ, և արդեն «մի քանի օր է՝ չի քնում»` տանջվելով տարբեր վախերի պատճառով:

Պուտինն, ըստ Յուշչենկոյի, վախենում է 3 բանից: Առաջինը` սեփական ժողովրդի, երկրորդը` միջազգային հանրության արձագանքն է: Երրորդը և ամենհիմնականը, ըստ Ուկրաինայի նախկին նախագահի, ինչից վախենում է Ռուսաստանի նախագահը, ուկրաինացիների կողմից իրենց խոշորագույն քաղաքական խնդրի լուծումն է: Խոսքը ազգային թույլ միասնության, թույլ ներքին համախմբվածության մասին է:

«Մեզ շատ հաժախ են բաժանել, և Պուտինն օգտագործում է այդ բաժանումներից առաջացած յուրաքանչյուր ճեղք ու խփում այդ ճեղքերին», – հայտարարել է Վիկտոր Յուշչենկոն:




Լրահոս