2013 թվականը ռեկորդային էր, գործազրկությունը կազմել է 18.64 տոկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում գործազրկությունը կազմել է 16.2 տոկոս` ըստ Հայաստանում անցկացված վիակագրության:

Սակայն Global Unemployment Trends-ի տվյալներով` 2013 թվականը ռեկորդային էր, գործազրկությունը կազմել է 18.64 տոկոս: Այս տվյալները այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ֆունդամենտալ վերլուծության մասնագետ Անահիտ Համբարձումյանը:

Խոսելով Հայաստանում ամենապահանջված մանսագիտություններից՝ նա ասաց, որ այսօր առավել պահանջված են IT ոլորտի մասնագետները, մարկետոլոգներն ու ֆինանսական վերլուծաբանները: Մարդիկ մեզանում չեն ուզում աշխատել բեռնատարի վարորդ, բանվոր, հավաքարար` չնայած նրան, որ այս աշխատանքների կարիքը կա:




Լրահոս