Armenian text to speach

Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։

«Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։

Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․

«Երջանիկ ապրել, լավ բաներ անել և հաճույք ստանալ»,-նշել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2025/26 մրցաշրջանի վերջում, և հնարավոր է, որ սա լինի նրա վերջին մրցաշրջանը։




Լրահոս