
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:Պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, նշված շենքի մոտ փորձել է բացահայտ հափշտակել մի երիտասարդի ձեռքի պայուսակը, սակայն չի կարողացել և հափշտակելով վերջինիս ձեռքի շղթան` դիմել է փախուստի, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:Շղթան առգրավված է:Կատարվում է նախաքննություն: