
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել են, որ հիմնադրամ են ստեղծում աշխարհում սեռական թոքրամասնությունների իրավունքները պաշպանելու համար,-հաղորդում է BBC-ն: Հիլարի Քլինթոնը նշել է, որ հիմնադրամի ստեղծման համար հատկացվել է ավելի քան 3 մլն դոլար: Ընդ որում, Քլինթոնի խոսքերով՝ զարգացող երկրներին օգնություն հատկացնելիս հաշվի կառնի այն հանգամանքը, թե որքանով են դրանցում պահպանվում նույնասեռականների իրավունքները: