ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի քաղաքապետի համար պայքարում առաջատար դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանիին համարում է «մաքուր կոմունիստ» և «արմատական ձախ խելագար»։
«Նա մաքուր կոմունիստ է, կարծում եմ՝ ինքն էլ է խոստովանում դա… նա արմատական ձախակողմյան խելագար է», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նաև խոստովանել է, որ ցնցված է նման թեկնածուին Նյու Յորքի քաղաքապետ տեսնելու հեռանկարից։

























































































