Armenian text to speach

Պաղպաղակի գինն աճել է, շաքարավազինը՝ նվազել․ թանկացումներ սպառողական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել
ք. Գյումրիում), իսկ Երևան և Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:

Մակարոնեղենի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով,
ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով:

2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի և գառան մսերի՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% և
0.5% գնաճ:

Մարգարինի և կարագի գները 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել են 0.3% և 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% և 0.2%-ով:

2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% և 1.0%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:

Ձավարի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է` համապատասխանաբար 2.0% և 0.2% գնաճ:

Էմմա Միքայելյան 




Լրահոս