Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` Ոստիկանության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:

Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի և հիմնասյուներից մեկը՝ իր պետականության: Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, և այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ, մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը:

Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը: Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան:

Վլադիմիր Գասպարյան, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ 




Լրահոս