Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշից` Մադրիդ. նախարար Ավանեսյանին Փաշինյանը գործուղել է Իսպանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-5-ը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գործուղել Մադրիդ:

Մենք տեղեկացանք, որ Ավանեսյանը Իսպանիայի Թագավորությունում պետք է մասնակցի 14-րդ Հայկական համաշխարհային բժշկական համաժողովին: Նշենք, որ նախօրեին առողջապահության նախարար Ավանեսյանը, որը վերջերս է դարձել ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Տավուշի մարզում:

Ավելին, Ավանեսյանը Պարզ լճի տարածքում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլում ակտիվ մասնակցություն ունեցավ:

Թե Ավանեսյանն ինչ կապ ուներ այս մրցաշարի հետ, անհայտ է, բայց ակնհայտ է, որ առողջապահության նախարարն ամեն բան անում է Փաշինյանի բոլոր միջոցառումներին ներկա գտնվելու համար, եթե այն անգամ կապ չունի իր ղեկավարած ոլորտի հետ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս