Ե՞րբ է այս տարի նշվելու Վարդավառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարի այն նշվելու է հուլիսի 27-ին, կիրակի:

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք։ Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս