Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միքայել Սրբազանն է որոշել կամովին ներկայանալ ՔԿ` ասաց ոչինչից չի վախենում. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։

Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով նույնպես գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկում են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։




Լրահոս