Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային կապերի ընդլայնումը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար ռազմավարությունն է։
Կառավարության նիստի ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել հոգևոր առաջնորդին՝ 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում իմաստուն ղեկավարության համար՝ նշելով, որ առանց նրա ուղղորդման և աջակցության հնարավոր չէր լինի հաղթահարել այս ճգնաժամը։
Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել նաև կրոնական իշխանություններին, գիտնականներին, մտավորականներին, արվեստագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կառավարությանն ու զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար։
Նախագահը հատուկ ընդգծել է արտերկրում բնակվող իրանցիների դերը ազգային միասնության ամրապնդման գործում։
«Պարսից ծոցը խաղաղության և համագործակցության խորհրդանիշ է տարածաշրջանային երկրների միջև։ Թեհրանը պատրաստ է լիարժեք համագործակցության Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ՝ բացելով հարևանների հետ հարաբերությունների նոր էջ», – նշել է Փեզեշքիանը՝ ավելացնելով, որ սա խաղաղության և եղբայրության ուղերձ է ողջ իսլամական աշխարհի և տարածաշրջանի ժողովուրդների համար։
Անի Վարդանյան


























































































