Հովիկ Աբրահամյանն ո՞վ է. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկների ռազմադաշտային  հրամանատարների խորհուրդի անդամ Սուրեն Սարգսյանը armlur.am-ի հետ զրույցում  հերքեց այն տեղեկությունները, թե խորհուրդն այլևս ակտիվ գործունեություն չի ծավալում:

«Նման բան չկա,  մենք աշխատում ենք, ավելի կոնկրետ` դիրքավորվում»,- ասաց պրն Սարգսյանը` հավելելով, որ ապրիլի 29-ին կայանալիք միջոցառմանն են պատրաստվում:

-Արդյոք խորհրդի դիրքավորվելը պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններով:

-Ոչ,  մենք դահլիճային միջոցառման ենք պատրաստվում, որտեղ հանդես կգանք ելույթներով:

-Ձեր քայլերը պայմանավորված լինելո՞ւ են «հրաշալի քառյակի» հետագա ճակատագրով:

-Բացարձա՛կ:

-Բայց  Ձեր ղեկավարած խորհուրդը համագործակցում էր քաղաքական ուժերի հետ, որոնցից երեքը քառյակի ներկայացուցիչներ են: 

-Ոչ, մենք հայտարարություն էինք տարածել, որտեղ կոչ էինք արել  քաղաքական ուժերին չդառնալ հաճախորդ ու չգայթակղվել:

-Իսկ Ձեզ հետ համագործակցող որևէ ուժ գայթակղվե՞լ է:

-Մենք այդ մասին կհայտարարենք ապրիլի 29-ին կայանալիք ժողովում:

-Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ չի առաջադրվելու պետության ղեկավարի` նախագահի պաշտոնում: Հավանաբար, ուրախացրել է Ձեզ այդ հայտարարությունը:

-Սերժ Սարգսյանը հիմա էլ նախագահ չէ: Դա չի կարող ինձ ո՛չ ուրախացնել, ո՛չ տխրեցնել: Գոյություն ունի՞ մեկը, որն իր նմաններով զավթել է այս իշխանությունը:

-Բայց դրական չե՞ք համարում այն, որ իշխանությունն այլևս չի մտածում իր վերարտադրության մասին: 

-Դուք պատկերացնո՞ւմ եք` մենք ուրախանանք ինչ-որ մի գողի հայտարարությունից: Ինչի՞ մասին է խոսքը: Նա (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) հանցագործ, ուզուրպացված ու չընկալված մեկն է: Եվ հանկարծ ինձ պետք է ուրախացնի այն, որ նա ասում է` չե՞մ գողանալու: Դա զավեշտալի է: Ինքն ուզում է ասի` էլ չեմ գողանալու: Նա մեզ համար եղած-չեղած: Նա էս երկրի նախագահը չէ:  Նա մեր երկիրը հասցրեց ծաղրածուության եզրին:

-Պրն Սարգսյան, Դուք որպես ազատամարտիկ, ով շփվում է նաև  իր մարտական ընկերների հետ, ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:

-Հովիկ Աբրահամյանն ո՞վ է: Ես սրանից ավել բան չեմ կարող ասել:

Սոնա Դավթյան




Լրահոս